
LC-CITADEL
Արդյո՞ք իրավաբանի կամ փաստաբանի ծառայությունները հասանելի են բոլորին։ Ցավոք սրտի բնակչության սոցիալական վիճակը վկայում է այն մասին, որ իրավաբանի կամ փաստաբանի կողմից մատուցվող ծառայությունները, ներկա պահին, անհասանելի են մեծամասնությանը։ Ըստ Փաստաբանական պալատի կողմից հաստատված միջին գնացուցակի՝ փաստաբանի կողմից մատուցվող ծառայության 1 ժամի միջին արժեքը կազմում է 30 000 ՀՀ դրամ կամ աշխատանքային վեճերով դատական ներկայացուցչությունը կազմում է 200 000 ՀՀ դրամից 400 000 ՀՀ դրամ։ Իրականում վճարները ավելի բարձր են։ Իսկ ինչպե՞ս վարվեն այն մարդիկ, որոնք ուղղակի չունեն այդքան գումար։ Հենց այս խնդրի լուծման համար է ստեղծվել "LC-CITADEL" ընկերությունը, որը ոլորտի շուկա է մուտք գործում նմանը չունեցող մոտեցմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանի կամ փաստաբանի ծառայությունը ամսական 3 բաժակ սուրճի գնով։
ՄԵՐ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
"LC-CITADEL" ընկերության առաջնային կամ հիմնական նպատակն է բարձրակարգ իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել բոլորին կամ գոնե հանրության մեծամասնությանը, բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը, թույլ չտալ, որպիսի որևիցե կերպ խաթարվեն մարդու հիմնարար իրավունքները ուղղակի դրանց չիմացության կամ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընկերությունը առաջնահերթություն է տալիս իր հաճախորդների հետաքրքրություններին ու շահերին և ձգտում է նրանց մատուցել ամենաորակյալ իրավաբանական ծառայություններ:
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
Ընկերությունն աշխատում է ազնիվ, թափանցիկ և պրոֆեսիոնալ իր բոլոր գործերում։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ընկերությունը խրախուսում և աջակցում է իր իրավաբանների գիտելիքների և հմտությունների մշտական զարգացումը՝ սկսած ներպետական իրավագիտության զարգացմանը հետևելուց, մինչև միջազգային փորձի ուսումնասիրություն։
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ընկերությունն իր իրավաբանական ծառայությունները հասանելի է դարձնում հասարակության բոլոր շերտերին՝ անկախ նրանց ծագումից և ֆինանսական վիճակից:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընկերությունը գնահատում է հասարակական կազմակերպությունների աշխատանքը և ձգտում է աջակցել հասարակական կազմակերպություններին՝ հանրօգուտ նախաձեռնություններում մասնակցություն ունենալու միջոցով։
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ընկերությունը ընտրել է նորարական մոտեցումների անըդհատ զարգացման ուղին իրավաբանական ծառայաությունների մատուցման ոլորտում և փորձում է զարգացնել այն՝ որպիսի իր ծառայությունները ավելի մատչելի և դյուրին լինեն իր հաճախորդների համար։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընկերությունը գնահատում է համագործակցությունը և սերտորեն համագործակցում է իր բոլոր հաճախորդների, այլ իրավաբանների, մասնագետների հետ՝ իր նպատակներին հասնելու համար: Այս փիլիսոփայությունը պետք է հստակորեն փոխանցվի հաճախորդներին, աշխատակիցներին և այլ շահագրգիռ կողմերին և պետք է ծառայի որպես առաջնորդող սկզբունք ընկերության գործունեության բոլոր ասպեկտներում: